Թուրք-սիրիական սահմանին կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն ողջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է սիրիական Al Mayadeen հեռուստաընկերությունը, հղում անելով Սիրիայում գտնվող իր թղթակիցներին, երեկ թուրք-սիրիական սահմանին կործանված Սու-24 ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը գտնվել է: Նրան փնտրվում էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ինքնաթիռի վթարի մասին:

Օդաչուն կենդանի է. նրան տեղափոխել են Խմեյմիմ ավիաբազա:

Սակայն պետք է հավելել, որ նշված տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Սու-24 ինքնաթիռը կործանվել էր երեկ, և տարբեր տեղեկություններ էին շրջանառվում օդաչուների կարգավիճակի մասին:

 




Լրահոս