Գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Սևանի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, Երևանի Սևանի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հրաչյա Գ.-ն, ով դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Հրաչյա Գ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:




Լրահոս