ՉԻ. Սկանդալ` ֆիլհարմոնիկի վերջին փորձի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով` Հայաստանի պետական ֆինարմոնիկ նվագախմբի վերջին փորձը շատ լարված մթնոլորտում է անցել: Նվագախումբր պատրաստվում էր այսօրվա` ապրիլի 30-ի իր համերգին, որի րնթացրում պետք է հնչեին մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի “Կանտատ հայրենիքի մասին”, “Ասք հայ ժողովրդի մասին”, “Հայրենիքիս հետ” ստեղծագործությունները: Փորձը, թերևս, չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե ընթանար առանց “չեպեների”: Բանն այն է, որ փորձին ներկա է գտնվել կոմպոզիտորի դուստրը` Նարինե Ալեքսանդրովնան: Վերջինիս չի գոհացրել ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Ա. Հարությունյանի ստեղծագործությունների ներկայացումը: “Ինչպես մեզ տեղեկացրին նվագախմբի երաժիշտներր, կոմպոգիտորի դուստրը մեղադրել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանին ու երաժիշտներին ոչ պրոֆեսիոնալ կատարման համար: “Լավ կլիներ արտասահմաններում ճանապարհորդել ու փոխարեն նստեիր ու փորձեր անեիրե, մոտավորապես այս կարգի հայտարարություն է արել կոմպոզիտորի դուստրը, որին, բնականաբար, պատասխանել է մշակութային դաշտում իր էքսցենտրիկ վարքագծով հայտնի էդուարդ Թոփչյանը: Ասում են նաև, որ տիկին Նարինեին մի կերպ են կարողացել դուրս բերել փորձասենյակից, վերջինս, սակայն, իր դժգոհությունը շարունակել է դրսում արտահայտել: Այսքանից հետո հարց է առաջանում կկարողանա՞ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ըստ արժանվույն ներկայանա համերգին: Ի դեպ, վերջին շրջանում բավականին շատ են քննադատական անդրադարձներն էդուարդ Թոփչյանի անձի, նրա վարքագծի ու մասնագիտական գործունեության վերաբերյալ: Նշենք, որ համերգը կայանալու է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ”,- գրել է թերթը:




Լրահոս