Հրապարակ. ԲՀԿ-ն 30-40 հազար դրամ կաշառք է բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են ,բուն գործողություններիե. ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տևեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների բաժանումը՝ ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում: Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաև գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի. ընտրողը “կքցի”՝ չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ` եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի և կամ ընտրողի հետևից: 
Դավիթաշենում ընտրական գործընթացը “կուրացիա” է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում և համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը` Նոնան: Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա և սպասում են, որ ընտրությունների օրը ևս “բանբերներն” իրենց այցի կգան: Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին երկու օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը “հասել” է ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:




Լրահոս