Ժողովուրդ. Հովհաննես Թամամյանը ներման դիմում է գրել եվ մերժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ չորս տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը ներման դիմումներ էր գրել Սերժ Սարգսյանին, մերժվել է: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գևորգյանից, սակայն վերջինս նշել է, թե առաջին անգամ է լսում այդ մասին: 
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պարզապես տեղյակ չէ, որ դիմումը մերժվել է, փաստաբանը պատասխանել է. “Ես այդ մասին անգամ խոսակցություններ էլ չեմ լսել”: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը դատապարտվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից:




Լրահոս