ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 11 օր է անցել, սակայն Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի դիմած կալանավոր Արմեն Կաբալյանին դեռեւս չեն հայտնաբերել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ նախկին դատապարտյալ Ա. Կաբալյանն ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ավազակային հարձակման եւ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:




Լրահոս