Մեսսին ու Նեյմարը մասնակցել են մարզմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ Նեյմարն ու Լիոնել Մեսսին մասնակցել են թիմի մարզմանը: Երկու հարձակվողները չեն մասնակցել աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի խաղին:

Marca-ն հայտնում է, որ Մեսսին և Նեյմարը կարող են մասնակցել մրցաշարի եզրափակչին:

«Նրանք երկուսն էլ լավ են: Դեռ ժամանակ ունենք: Տեսնենք` կկարողանա՞ն Մեսսին և Նեյմարը խաղադաշտ դուրս գալ: Չենք պատրաստվում վտանգի ենթարկել նրանց առողջական վիճակը»,-նշել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:




Լրահոս