Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ իր հայցապահանջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված իր հայցադիմումից:
Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշել է.
“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել իմ հայցապահանջից:
Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ եւս մտահոգ եմ:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու եւ բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսեւորելու համար”:




Լրահոս