«Բացահայտ երևում է, որ դու չես լինելու, ուրիշ մարդ է գալու այդտեղ». Ռոբերտ Ամիրխանյանը` Կարեն Դուրգարյանին դիրիժորի պաշտոնից հեռացնելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով օրեր առաջ Կարեն Դուրգարյանին Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացնելու մասին, կարծիք հայտնեց, որ ակնհայտ է` դա արվել է ուրիշին այդ պաշտոնում նշանակելու պատճառով:

«Այս կացությունը մեզ մտորել է տալիս և կոչ է անում, որ մենք ավելի շուտ բավականությամբ մոտենանք հարցին, քան վերաբերվենք միայն զգացմունքներով:
Կարծում եմ, որ հիմա Օպերային թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից:

Մենք ունեցել ենք հզոր, հրաբխի պես ճայթող օպերային արվեստի և բալետային ստեղծագործությունների փայլատակումներ, և այսօր դա մի տեսակ մտել է ինտրիգայինի մեջ: Բացահայտ երևում է, որ դու չես լինելու, ուրիշ մարդ է գալու այդտեղ»,-ասաց կոմպոզիտորը:




Լրահոս