Զիդանը կփորձի ձեռք բերել Պոգբային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

AS-ի տվյալների համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոգբան դեմ չէ «Բարսելոնա» տեղափոխվելուն: Նա հրավիրվել էր «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը և ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում:

 




Լրահոս