Երևանում մրգի գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, պարենային ապրանքների
գների ընդհանուր մակարդակն աճել է 3.0%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 3.4-25.2% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-25.2% գնաճ, 3-ում՝ 0.7-0.2% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ
ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է գների 4.0% նվազում, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ` 25.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի՝ 28.9%, կանաչ սոխի՝ 52.0%, խառը կանաչեղենի՝ 59.3%, կանաչ պղպեղի՝ 77.0%, կանաչ
լոբու՝ 1.9 անգամ, ծաղկակաղամբի՝ 2.2 անգամ, սմբուկի 2.8 անգամ գնաճով: 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ճակնդեղի գինն աճել է 1.8%-ով, սխտորինը՝ 2.9%-ով, բողկինը՝ 3.3%-ով, գլուխ սոխինը՝ 3.8%-ով, վարունգինը՝ 24.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 3.5%, կաղամբի՝ 3.2%, սնկի՝ 2.1%, գազարի 1.3% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 9.9-41.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ աճել են 22.7%-ով: Մրգի ապրանքախմբում1 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.5% գնանկում, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ` 3.4% գնաճ: 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նռան գինն
աճել է 1.1%-ով, ադամաթզինը՝ 2.6%-ով, արքայանարնջինը՝ 12.1%-ով, տանձինը՝ 14.2%-ով, խնձորինը՝ 17.1%-ով, խաղողինը՝ 35.3%-ով: Միաժամանակ հանրապետությունում գրանցվել է նարնջի` 14.7%, ընկույզի միջուկի՝ 6.9%, կիտրոնի՝ 4.9%, չորացրած մրգերի՝ 1.9%, մանդարինի՝ 1.6%, գետնանուշի՝ 1.3%, չամիչի 0.8% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 1.7-6.8% գնաճ, իսկ 2-ում՝ 0.4-0.1% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 2.9%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 20.2%-
ով, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 2.7 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում

շ2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3-8.5%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր  ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 1.4%-ով: 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.1%, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, այլ մթերքի՝ 0.2%, շաքարավազի 0.3% գնաճ, իսկ  սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.7% գնանկում, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Չնայած դրան, 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի՝ 0.3%, տավարի
մսի՝ 1.0%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.9%, պելմենիի՝ 2.2%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 12.2% գնաճ: Դրան զուգընթաց, խոզի մսի գինը նվազել է 5.0%-ով, հավի բդինը՝ 2.6%-ով, ոչխարի մսինը՝ 1.5%-ով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.7%-ով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.6-0.4% գնանկում, իսկ 3-ում՝ 0.1-2.1% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.4%-ով:




Լրահոս