Մյունխենում ներգաղթյալները հարձակում են գործել թոշակառուների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի մետրոյում մի քանի ներգաղթյալներ հարձակում են գործել թոշակառուների վրա այն բանից հետո, երբ վերջիններս խնդրել են ոտնձգություն չկատարել երիտասարդ կնոջ նկատմամբ. փոխանցում է The Daily Mail-ը:

Պարբերականը, հղում անելով ականատեսներին, նշում է, որ մետրոյում արևելաեվրոպական կամ արաբական ծագմամբ տղամարդիկ սկսել են ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ, սակայն վերջինս հրել է նրանց: Դրանից հետո տղամարդկանցից մեկը բռունցքով հարվածել է գնացքի ապակուն: Ուղևորները խնդրել են դադարեցնել ագրեսիվ գործողությունները: Ուղևորներից մեկը՝ թոշակառուն, հեգնանքով հարվածել է ներգաղթյալի գլխին, որից հետո բախում է սկսվել:

Ականատեսներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է կոնֆլիկտը և տեղադրել սոցցանցերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քյոլնի ոստիկանությունը հետաքննում է Ամանորի շեմին քաղաքի կենտրոնում կանանց վրա բազմաթիվ հարձակումների մասին տեղեկությունը: Այդ դեպքից հետո Գերմանիայի իշխանությունները որոշել են հեշտացնել փախստականների արտաքսման կանոնները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս