«Ռեալ»-ը երկարաձգել է Մայորալի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Բորխա Մայորալի հետ, ով համարվում է արքայական ակումբի ծագող աստղերից մեկը. հայտնում է Marca-ն:

Ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգված է մինչև 2021 թվականը, չնայած նրան, որ իսպանական ակումբում ցանկանում էին հասնել ավելի երկար ժամկետով երկարաձգման:

18-ամյա Մայորալը վայելում է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունը և մարզվում է նրա հետ:

 




Լրահոս