Շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին. ովքեր կլինեն կուսակցության կորիզը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի շուրջ դեռեւս անցած տարվանից էր խոսվում: Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թեւը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը:

Օսկանյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, իսկ Ստեփան Մարգարյանն Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հարցերին ի պատասխան ասաց. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով», այդ թվում եւ ինքը, եւ շուտով այդ մասին կիմանանք»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում




Լրահոս