Վանաձորի հարևանությամբ նախատեսվում է կառուցել նոր ՋԷԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն կտա «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի կնքվելիք հուշագրին, որով նախատեսվում է Վանաձորի հարեւանությամբ կառուցել 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր ՋԷԿ: Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության՝ նշված ընկերությունը այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ ունի:

«Գրեյնջ Փաուեր»-ն պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել ՋԷԿ: ՀՀ կառավարությունը պարտավորվում է դրանից հետո 20 տարուց ոչ պակաս երաշխավորել էլէներգիայի արտադրության համար անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,82 դոլար գնով):

Նշենք, որ նոր ՋԷԿ կառուցելու մտադրություն ունեցող «Գրեյնջ հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը Նեվիս կղզում գրանցված օֆշորային ներդրումային ընկերություն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ենթադրվում է, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ հիմնական կապիտալը լինելու է բրիտանական ծագման:




Լրահոս