«Յուքոմը» կլանեց «Օրանժ Արմենիան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարել է «Օրանժ Արմենիա» ընկերության կլանման գործարքի ավարտի մասին: «Յուքոմ» ընկերությունը հայտարարել է, որ այլեւս հանդիսանում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր պարտավորությունների իրավահաջորդը:

Ի դեպ, երկու ընկերությունների միաձուլումից հետո «Յուքոմ»-ի կանոնադրական կապիտալը մնալու է նույնը՝ 17 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ ըստ փորձագետների «Օրանժ Արմենիան» կլանելուց հետո «Յուքոմը» դարձավ Հայաստանի կապի ոլորտում «ԱրմենՏելից» հետո կամ միգուցե նույնքան խոշոր ընկերություն:

Ներկա պայմաններում «Յուքոմ» ընկերության մոտավոր արժեքը կազմում է շուրջ 500 մլն դոլար:




Լրահոս