ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՈՒՏՈՎ ԿԽՈՍԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, թեեւ դրական դինամիկա է նկատվում: ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ Բուդաղյանն աչքերը բացում է, խոսում, բայց դեռ միջադեպի մասին որեւէ մեկի հետ չի խոսել: Կրակոցների հետեւանքով մյուս տուժածի` «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Սուրեն Խաչատրյանի թիկնապահի առողջական վիճակը եւս լավ է, դրական դինամիկա է նկատվում: 

Ո՞Վ Է ԱՐՅՈՒՆ ԽՄԵԼՈՒՑ ԽՈՍՈՒՄ
«Հարսնաքար»-ի գործով  երեկվա դատական նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Ռ. Հայրապետյանի թիկնապահ, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի եւ լրագրողներից մեկի միջեւ: Երբ լրագրողն իր տեսախցիկն ուղղել է դեպի ամբաստանյալի հարազատները, ամբաստանյալը զայրացել է եւ սկսել բղավել. «Արա՛, հասկացանք, րոպեն մեկ էդ կամերադ մի՛ պահի վրես, արա՛, արուններս խմաք, արա՛, է՛»: Դատավոր Դավիթ Հարությունյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա է կիրառել եւ դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից:

ԲԻԶՆԵՍ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
«Ժողովուրդ»-ի երեկվա համարում, «Բլթ» խորագրի տակ անդրադառնալով գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքերին, նշել էինք, որ տիկինը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին չէր դատապարտում այն ժամանակ, երբ ընդհանուր բիզնես ուներ նրա հետ: Սակայն տիկին Համբարձումյանը երեկ զանգահարեց մեզ եւ պարզաբանեց, որ ինքը երբեւէ առնչություն չի ունեցել, համատեղ բիզնես չի ունեցել Խաչատրյանի հետ: «Ես նրան ճանաչել եմ այն բանից հետո, երբ գողացել էր իմ սարքավորումները եւ չէր տալիս»,-պարզաբանեց սյունեցի Համբարձումյանը:




Լրահոս