Վահան Բաբայանը չի շեղվել քաղաքական կուրսից. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այս պահի դրությամբ կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Հարցին` երբ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ կապված խնդիրներ առաջացան, նրանք հեռացվեցին կուսակցությունից, պատրաստվո՞ւմ են արդյոք հեռացնել նաև Վահան Բաբայանին, ով շեղվել է կուսակցության քաղաքական կուրսից, Էնֆիաջյանը պատասխանեց. «Վահան Բաբայանը չի շեղվել քաղաքական ընդհանուր կուրսից: Նա ընդամենը անձնական կարծիք է հայտնել: Ես արդեն ասել եմ, որ մենք կաշկանդված չենք մեր ներքին հարցերը, մեր մոտեցումները հրապարակային դարձնելու հարցում, սակայն տեղին էլ չեմ համարում ներքին խոհանոցային խնդիրների մասին անընդհատ խոսել»,­ – ընդգծեց Էնֆիաջյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս