Աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ-ի հունվար ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 89 հազ. 405  մարդ, որոնցից գործազուրկների թիվը՝ 77 հազ. 528-ն  է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է թե՛ աշխատանք փնտրողների, թե՛ նրանց շարքում ընդգրկված գործազուրկների թիվը՝ համապատասխանաբար 21.7 %-ով և 16.1 %-ով:

Հավելենք, որ աշխատանք փնտրողների կեսից ավելին՝ 60 հազ. 35-ը, կանայք են, իսկ 29 հազ. 370 -ը՝ տղամարդիկ:  Աշխատանք փնտրողների 20%-ը կազմում են 16-ից 29 տարեկանները, իսկ 30 և բարձր տարիքի անձիք մյուս 80%-ը:




Լրահոս