Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ հաստատեց մեր հրապարակած լուրը, որ դուրս է եկել ՍԴՀԿ-ից: Սակայն իր հեռանալու պատճառների մասին կխոսի աշնանը: Իսկ մինչ այդ նա մտադիր է սոցիալիստական դաշինք ստեղծել: Ըստ Եղիազարյանի՝ երկրի առաջ ծառացած խնդիրները կարելի է լուծել սոցիալիզմի միջոցով, քանի որ կապիտալիզմն իրեն չարդարացրեց:
Գ. Եղիազարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտում եւ փայլուն հարաբերություններ է պահպանում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի հետ: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, թե ինքը, Եղիազարյանի հետ մշտական շփման մեջ լինելով, տեղյակ է եղել նրա ծրագրերին, եւ անկախ նրա հեռանալուց՝ իրենց հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ: «ՍԴՀԿ-ի դատական պրոցեսների հետ կապված անորոշությունը խոչընդոտներ էր ստեղծում, եւ Գուրգեն Եղիազարյանը չէր կարող իրականացնել իր ծրագրերն այդ անորոշության պատճառով: Ուստի նա որոշեց գնալ նման քայլի»,-ասաց Լ. Սարգսյանը` հավելելով, որ ինքը հարգում է նախկին կուսակցի որոշումը:
ՋԵՐՄ ՀԵՌԱՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ