Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան hուլիսի 11-ին` ժամը 13.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935թ. ծնված Աստղիկ Վարդանյանին։ 
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Աբովյան” բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն:




Լրահոս