Սեվան ՔԿՀ-ում փախուստի փորձը կանխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Shamshyan .com-ի փոխանցմամբ՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Սևան քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ Սևան ՔԿՀ-ում փախուստի փորձի կապակցությամբ:
Հուլիսի 10-ին ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1 հատ սուր բահ, 1 հատ թեք բահ և 1 հատ քլունգ:
Ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ փախուստի նպատակով այն փորել է դատապարտյալ, 35-ամյա Մարատ Գալստյանը:
 Մանրամասները՝  http://shamshyan.com/arm/2013-07-12-escape-prison.html%20




Լրահոս