Դիլիջանի եվ Ծովագյուղի բնակիչները զենք են հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
իլիջանի եւ Ծովագյուղի բնակիչները ներկայացել են ոստիկանություն եւ հանձնել զենքերը: Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն եւ կամավոր հանձնել G-1 տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 320 փամփուշտ: Ոստիկանության լրատվության վարչությունից  հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին, Ծովագյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն եւ կամավոր հանձնել ՏՕԶ-63 տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Երկու դեպքում էլ կատարվում է հետաքննություն:




Լրահոս