Պռոշյանում այսօր գյուղապետ են ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 5 թեկնածու` անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը,  ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը: Թեկնածուներից Գալուստ Մկրտչյանը եւ Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկ էին հայտնել:
ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն “Ընտրությունը քոնն է” և “Հայք” կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: 




Լրահոս