Մաքրվում են ջրանցքների ու գետերի հուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան առաջին օրվանից մաքրվում են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր հատվածների ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ հնարավոր հեղեղումներից խուսափելն է: Միաժամանակ հեռացվում է տիղմն ու այս կերպ կանխվում է նաև տհաճ հոտի տարածումը միջավայրում, իսկ ջրի հոսքը դառնում է անարգել:

Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է համապատասխան աղբավայրեր: Գետերի ու ջրանցքների հուները մաքրելու գործընթացը կտևի մինչև ապրիլի 15-ը:




Լրահոս