Լևոն Զուրաբյանը չի բացառում Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս ընդդիմադիր բոլոր ուժերին համագործակցության առաջարկ արեց` մասնավորապես նշելով «Ազատ դեմոկրատներ», Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին: Օրերս էլ իր հարցազրույցներից մեկում նա հայտարարեց, թե այդ հինգ ուժերից միայն մեկն է, որ բացառել է գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միավորվելու եւ դաշինք կազմելու տարբերակը: Նկատենք, սակայն, որ մնացած քաղաքական ուժերը եւս չեն շտապում հրապարակավ արձագանքել Բագրատյանի առաջարկին:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր որոշ ուժերի, այդ թվում եւ ՀԱԿ-ին, համագործակցության առաջարկ է արել: Արդյո՞ք առաջիկայում Ձեզ կտեսնենք միեւնույն հարթակի վրա, եւ Բագրատյանի` միասնական ճակատով իշխանափոխության հասնելու ցանկությունները, ըստ Ձեզ, իրականություն կդառնան:

-Չի բացառվում համագործակցությունը: Հիմա խոսում ենք, բանակցում ենք, եւ եթե պետք լինի, անհրաժեշտ լինի, կանցնենք ավելի խորը համագործակցության: Այս պահին չսահմանենք 15 հատ օրակարգ: Մեկ օրակարգ կա` ամենակարեւորն ու առաջնայինը` պահանջների միասնական պլատֆորմ ստեղծել, հիմա դրա վրա ենք աշխատում: Մենք որեւէ մեկի ցանկությամբ չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք մեր երկիրը զարգացման ուղու վրա դնելու անհրաժեշտությամբ եւ դրա համար ինչ-որ պետք է, կանենք:

Արփինե Թովմասյան




Լրահոս