Հարց քաղաքացիներից` զինվորականի մայրը կարո՞ղ է անվճար վիրահատության ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ զինվորականի մայրը կարո՞ղ է անվճար վիրահատության ենթարկվել: Եթե այո, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, ի՞նչ պետք է ներկայացնել:

Նելլի Մնացականյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25 N 806-Ն որոշման հավելվածի 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման մասով վիրահատական եւ թերապեւտիկ բուժումը պետության կողմից փոխհատուցման ենթակա են, բացառությամբ՝

1. արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (բացառությամբ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները), այդ թվում՝ ստոմատալոգիական ծառայություններ,

2. տուբերկուլյոզի, հոգեկան եւ թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապեւտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության երիկամային քրոնիկ անվաբարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն եւ հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը եւ ծառայությունները,

3. ֆիզիոթերապեւտիկ միջոցառումները եւ բուժումը,

4. ռեպրոդուկտիվ (վերականգնողական) ֆունկցիայի էլեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները եւ բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում՝ ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը եւ հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները:
շարունակելի

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաեւ բոլոր կարգի գործատուները, զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների պահանջով պարտավոր են նրանց ապահովել օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրելու կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:




Լրահոս