ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ նախաստորագրվելիք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի թեման «խաթարել է» ներքաղաքական դաշտի ամառային հանգիստը՝ դառնալով ամենաքննարկվող հարցը: Սակայն, բացառությամբ մի քանի պաշտոնյայի, ՀՀ-ում որեւէ մեկը ծանոթ չէ այդ փաստաթղթին եւ խոսում է մոտավոր պատկերացմամբ: Միայն հայտնի է, որ այն նախաստորագրումից հետո ներկայացվելու է ՀՀ ԱԺ հաստատմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաթղթի գաղտնիության հարցն ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները բարձրացրել են ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ:  Վերջինս նախ իր զարմանքն է արտահայտել, այնուհետեւ ասել, որ միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդ փաստաթուղթը մինչեւ նախաստորագրումը հասանելի լինի հայ պատգամավորներին: Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մոտ 1500-էջանոց այդ համաձայնագրի առավել վտանգավոր դրույթներն առաջին 75 էջերում են: ԱԳՆ-ից այս առնչությամբ մեր հարցերին ուղղակի չպատասխանեցին:




Լրահոս