Հիշատակի ցերեկույթ՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրը, ավանդույթի համաձայն, նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցում կազմակերպվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ցերեկույթ: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամներ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում տեղադրված երջանկահիշատակ վարչապետի կիսանդրու մոտ, այնուհետ ծանոթացել են դպրոցի նախասրահում կազմակերպված Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող գրքերի, հրապարակումների և արխիվային նյութերի ցուցադրությանը: ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում երիտասարդներն ու կրթօջախի սաները, ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին, նշել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս