Վճարում ենք 100 դրամ նախաձեռնության պատասխան հայտարարությունը՝ ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության գործողությունները (անհիմն ձերբակալություններ, բռնի ուժի կիրառում խաղաղ մասնակիցների նկատմամբ) ոչ իրավաչափ են եւ խոչընդոտում են մեր սահմանադրական իրավունքների կենսագործմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ,Վճարում ենք 100 դրամե քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Մաշտոցի պողոտայում, հուլիսի 22-ին, ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած խաղաղ հավաքների վերաբերյալ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով փորձ է արվում  հավաքը պիտակավորել որպես ,մի խումբ անձանց անօրինական գործողություններե, որոնք կարող են պատճառ հանդիսանալ  վարորդների  հոգեկան եւ բարոյահոգեբանական վիճակի վատթարացման առիթ եւ վտանգ ներկայացնել ուղեւորների փոխադրման համար:
Ոստիկանության նմանատիպ հայտարությունները նպատակ են հետապնդում նախ ազատ կամարտահայտման եւ խաղաղ միավորման սկզբունքով օրենքի եւ միջազգային պայմանագրերի հիման վրա կազմակերպված միջոցառումները արհեստական ձեւով ներակայացնել որպես ոչ օրինաչափ գործողություններ, ինչն էլ իր հերթին ոստիկանությանը հնարավորություն կտա օրենքի պահպանման մտացածին քողի տակ դիմել ուժի եւ  ոչ իրավաչափ գործողություններով խախտել խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքները:
Երկրորդ` հայտարարությամբ հանրության մոտ փորձ է արվում կարծիք ստեղծել, այն մասին, թե իբր ոստիկանության գործողությունները ուղղված են միայն նրանց անվտանգությունն ապահովելուն:
Հայտարարում եւ միաժամանակ ՀՀ ոստիկանությանը հիշեցնում ենք, որ`
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածի համաձայն` “Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի”,
Մարդու իրավունքների եւ հիմնարարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի  համաձայն` “Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խաղաղ ժողովների ազատության եւ ուրիշների հետ միավորվելու”
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն “Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք”:
Հաշվի առնելով վերոնշյալը եւ այն, որ Երեւանի քաղաքապետարանի որոշումը խախտում է ՀՀ սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված սոցիալական արդարության սկզբունքը, մենք հայտարարում ենք, որ ոստիկանության գործողությունները (անհիմն ձերբակալություններ, բռնի ուժի կիրառում խաղաղ մասնակիցների նկատմամբ) ոչ իրավաչափ են եւ խոչընդոտում են մեր սահմանադրական իրավունքների կենսագործմանը: 
Անդրադառնալով վարորդների բարոյահոգեբանական վիճակին` ոստիկանության ուշադրությունը հրավիրում ենք այն բոլորի համար ակնառու փաստերին, որ վարորդների նման վիճակը եւ ուղեւորների անվտանգությունը ուղղակիորեն կախված են  վարորդների աշխատանքային պայմաններից, ինչպիսիք են օրական 8 ժամից ավելի առանց հանգստի եւ ծանր պայմաններում աշխատելուց, առանց նորմալ քնի ղեկին նստելուց, ինչպես նաեւ ոչ սարքին եւ ուղեւորներով գերծանրաբեռնված մեքենաներով մարդկանց տեղափոխելուց, ինչը բազմիցս եւ հանգեցրել է մարդկային անվերադարձ կորուստների: Ավելորդ լարվածություն է ստեղծում  նաեւ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները կանգառներում: Մենք հորդորում ենք զբաղվել ոչ թե մտացածին անօրինական գործողությունների կանխարգելմամբ, այլ դրա փոխարեն ուշադրությունը սեւեռել վերը հիշատակված իրական իրավախախտումներին, ինչը կբացառի վարորդների բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը եւ կապահովի ուղեւորների անվտանգությունը:
Նաեւ պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը կանխի խաղաղ ակցիաների ընթացքում թաղային խուժանի եւ գծատերերի միջամտությունները` լարված մթնոլորտ հրահրելը, բռնություններ կիրառելը եւ անկառավարելի վիճակներ ստեղծելը: 
Վերջում ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք` իրավագիտակից ՀՀ քաղաքացիներս, Երեւանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները` առաջնորդվում ենք բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով”:




Լրահոս