«Ինտեր»-ը կարող է ձեռք բերել Բենզեմային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»ի հարձակվող Կարիմ Բենզեման կլինի «Ինտեր»-ի գլխավոր գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե այս ամռանն ակումբը վաճառի Մաուրո Իկարդիին, վստահեցնում է Corriere Dello Sport-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ Իկարդիի ձեռքբերմամբ հետաքրքրված են «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, իսկ «Ինտեր»-ի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 40 մլն եվրո:

Ինչ վերաբերում է Բենզեմային, ապա նրա պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ավարտվում է 2019 թվականի հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում 26 գոլի հեղինակ է դարձել:




Լրահոս