ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իհարկե, բնակչության թվաքանակն ակնհայտորեն ազդում է սպառման վրա, բայց ես դրանով չեմ կարող հիմնավորել: Իհարկե, կա արտագաղթ, արտագաղթն էլ սպառում է իջեցնում, որն էլ իջեցնում է ներմուծման մակարդակը: Կարծում եմ, որ չի կարելի միայն ներմուծման գործոնով հիմնավորել»:

Վահրամ Ավանեսյան «168 ժամ»

Զգացվում է, որ խոսողը հենց Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է, այլ ոչ թե ուրիշ երկրի: Որովհետեւ միայն հայաստանյան պաշտոնյաներն են կարողանում այսքան երկար-բարակ լոլոներ կարդալ, արտահայտություններ ծամծմել, մտքեր լղոզել ու շատ ասելու արդյունքում ոչինչ չասել: Եթե կա արտագաղթ, արտագաղթն էլ սպառում է իջեցնում, որն էլ իջեցնում է ներմուծման մակարդակը, էլ ինչո՞ւ ներմուծման անկումը չի կարելի պայմանավորել միայն արտագաղթով: Կրկին իրականության խեղաթյուրման անտաղանդ ու անարդյունավետ փաստ՝ հայ պաշտոնյայի կողմից, իշխող փտած վարչակարգը պաշտպանելու անհույս ճիգ:




Լրահոս