Պատահար Սեվան քաղաքում. տուժածի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 13-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին Վազ 21-06 մակնիշի 21 ՕՕ 436 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը՚ 1979 թ. ծնված Է. Հ.-ը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս