Այրվել է խանութի առաստաղն ու ցուցափեղկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 14-ին, ժամը 01.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 1/1 հասցեում գտնվող խանութն այրվում է: Հրդեհը մարվել է ժամը 01.58-ին:
Այրվել է հիշյալ խանութի տնտեսական բաժնի 20 քմ կախովի առաստաղը և 4-5 քմ ցուցափեղկը: Հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասի չափը պարզվում են: Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և անվտանգության տեսչությունը:




Լրահոս