Ժողովուրդ.Արագ փողաչափ համակարգն՝ ընդդեմ վարորդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ից “Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական հանրապետության սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 հատվածներում կգործարկվեն երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր, գրում է “Ժողովուրդ” թերթը:
“Այսպիսով՝ արագաչափերի գերշահութաբեր բիզնեսը ծավալվում է նաեւ միջպետական մայրուղու վրա՝ բազմամիլիոնանոց գումարների հոսքը ապահովելով անհայտ օլիգարխի գրպանը: Թե ով է այն, առայժմ չի գաղտնազերծվում:
“Ժողովուրդը” պարզեց, որ անցած տարվա ընթացքում արագաչափերի ֆիքսած խախտումների համար հայ վարորդներից գանձվել է 2 մլրդ 827 մլն դրամ՝ մոտ 7 մլն դոլար, որի 70 տոկոսը բաժին է հասել “Սեքյուրիթի դրիմ” ընկերությանը, իսկ ընդամենը 30 տոկոսը՝ ՀՀ ոստիկանությանը: Մեր՝ շարքային հարկատուներիս հաշվին անհայտ օլիգարխին հարստացնելու այս անարգել փորձից ոգեւորված՝ հիմա էլ Երեւանի քաղաքապետարանն է փորձում նույն համամասնությամբ հարստացնել “Փարքինգ սիթի” ընկերության սեփականատիրոջը: Այս դեպքում խոսքը Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանի մասին է, որը հավակնում է դառնալ Երեւանի գլխավոր “պարկովչիկը”: Հարությունյանը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:
Առավել մանրամասն՝”Ժողովուրդ”-ի այսօրվա համարում։ 




Լրահոս