Առավոտ.Գարեգին Բ-ն պաշտպանության կարիք չունի. բաց նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտ”-ը հրապարակել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Վիլեն Հակոբյանի բաց նամակը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։
“Եթե Դուք իրոք մտահոգված եք Մայր Աթոռի անթերի գործելաոճի համար, ապա ինչպե՞ս բացատրել, որ Ձեր՝ ս.թ. օգոստոսի 3-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը միայն օգոստոսի 6-ին է հասել Մայր Աթոռ, մինչդեռ այն առաջին օրվանից շրջանառում է համացանցում և դարձել է ողջ հանրության սեփականությունը։ Եթե Դուք իրոք ազնիվ նպատակներ եք հետապնդում և մտահոգված եք Նորվան Սրբազանի հրաժարականի հարցով, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստին, որտեղ և կարող էիք բարձրաձայնել Ձեր դիրքորոշումը, այլ ոչ թե, արհամարհելով ժողովը, միտումնավոր ձևով մեկնաբանեիք նրա որոշումը և կայծակնային արագությամբ այն համացանցի միջոցով դարձնեիք ողջ հանրության սեփականությունը։
Ափսոսանքով ուզում եմ արձանագրել, որ Պատրիարքը անձնական փառասիրության, ինքնահաստատման հասնելու մոլուցքով տարված, անընդունելի մեթոդներով փորձ է անում սեպ խրել Մայր Աթոռի և Երուսաղեմի նվիրապետական Աթոռի միջև։ Ակամա հարց է ծագում, թե ո՞ւմ ջրաղացին եք Դուք ջուր լցնում։
Զարմանալի և անհավատալի է Ձեր նամակի մեջ Քրիստոսի ուսմունքին հակառակ կարծիք հայտնելու հետևյալ բառերը. “Ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայիե։ Մի՞թե բարձրաստիճան հոգևորականը այսպես է քարոզում մեր Ամենափրկիչ Քրիստոսի ուսմունքը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը պաշտպանության կարիք չունի, քանի որ նրա կողմից կատարված բազմապիսի և բազմաբնույթ գործերը Եկեղեցական կյանքի բոլոր բնագավառներում խոսուն վկայությունն են այն մեծ վերելքի, որ մեր Եկեղեցին ունեցել է վերջին 13 տարիների ընթացքում։
Ցավոք, ոչ բոլորն են հոգեպես ի վիճակի տեսնել և գնահատել մեր Վեհափառ Հայրապետի անձնուրաց աշխատանքը, սակայն ժամանակը և պատմությունն են, որ ամեն ինչ կդնեն իրենց տեղերում և կգնահատեն այն ամենաարժանավոր ձևով։ Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին “КГБ”-ի (Ազգային անվտանգության կոմիտե, ԱԱԿ) գործակալ, իսկ այսօր ո՞վ է կասկածում, որ նա արժանի է Սրբերի դասին դասվելու. հարգարժան Պատրիարք, եթե Դուք իրոք նախատրամադրված չեք Մայր Աթոռ Սուրբ Էջճիածնի դեմ, և եթե ընդունում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը, ապա անպայման այցելեք Մայր Աթոռ՝ Ձեր ուխտը նորոգելու, նրա օրհնությունը ստանալու համար, անպայման մասնակցեք Եպիսկոպոսաց ժողովին, որպեսզի Ձեր նամակում գրված բառերը “Հոգևոր շենքի ամրացման մասինե համապատասխանեն իրականությանը, նպաստեն Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցու միասնականությանը։ Ձեր մասնակցությունը նաև կապացուցի, որ Դուք անձնական փառասիրությունից ելնելով չէ, որ գրել եք այդ նամակը”։
Նամակն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս