ՇԱՐՔԱՅԻՆԸ ՍՏԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Արսեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գնդացրորդ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է, 2013թ. ապրիլի 26-ին կատարել է սուտ մատնություն, այն է՝ հանցագործության մասին հաղորդում եւ բացատրություն է տվել, որ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանը վիրավորանք է հասցրել իրեն, պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իր հասցեին, անպարկեշտ ձեւով վիրավորել իր պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ, Արսեն Մարտիրոսյանը 2013թ. մայիսի 30-ին ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ միայն 2013թ. հունիսի 6-ին է ինքնակամ ներկայացել պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն՝ ծառայությունից բացակայելով 3 օրից ավելի տեւողությամբ: Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով («Սուտ մատնություն») եւ 361 հոդվածի 1-ին մասով («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը»): Նշենք, որ Արսեն Մարտիրոսյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողին վիրավորանք հասցնելը»), նրա դատվածությունը մարված չէ: Ա. Մարտիրոսյանը կալանավորված է եւ գտնվում է ԱՆ «,Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հուլիսի 31-ին:




Լրահոս