ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՔԻՉ Է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրիր կերպով է մասնակցել ընկերոջ՝ հոկեյիստ Սվեն Ֆելսկիի հրաժեշտի հանդիպմանը։
Խաղի ընթացքում ծիծաղելի ընդհարում է տեղի ունեցել Ֆելսկիի եւ մրցակցի երկու խաղացողների՝ Ալեքս Բարտայի եւ Քրիստոֆ Ուլմանի միջեւ։ Այդ պահին սահադաշտ է դուրս եկել Արթուր Աբրահամը, եւ, ինչպես գրում է Berlin-kurier.de-ն, Բարտան եւ Ուլմանը զգացել են, թե ինչպես իրենց բախվեց բեռնատարը։ Ամենայն հավանականությամբ, Արթուրը մարզման համար մրցակցի պակաս ունի կամ էլ` մի մրցակիցը քիչ է: Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի հետ մենամարտին, որը կկայանա օգոստոսի 24-ին` Գերմանիայում:

ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ
Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային` Երեւան-Տիրանա չվերթով մեկնեց Ալբանիայի մայրաքաղաք, որտեղ այսօր ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ:
Երեկ ժամը 21-ին մեր ընտրանին նախախաղային մարզում անցկացրեց «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում, որտեղ այսօր` Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին, տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը, որը կցուցադրվի «Արմենիա TV»-ով: Մեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ թիմին կմիանան արդեն Ալբանիայում: Հիշեցնենք, որ տարբեր պատճառներով հանդիպմանը չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը եւ Միխայիլ Մարկոսովը:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Ալբանիա մեկնած 14 ֆուտբոլիստների, ինչպես նաեւ նրանց անունները, ովքեր թիմին կմիանան արդեն Տիրանայում: Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով: Պաշտպաններ` Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Ավագյան: Կիսապաշտպաններ` Դավիթ Մանոյան, Արթուր Եդիգարյան, Արազ Օզբիլիս, Մարկոս Պիցելի, Գեւորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան: Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով: Տիրանայում հավաքականին կմիանան Կառլեն Մկրտչյանը եւ Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Սարգիս Ադամյանը, Աղվան Պապիկյանը եւ Գոռ Մանուկյանը: Կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը չի մեկնել Բալկանյան թերակղզի վնասվածքի պատճառով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս