ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես՝ Ակունք գյուղի բնակիչ Ավետիսյան Անահիտս, ապրում եմ սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում, ունեմ 5 երեխա: Երեխաներիցս մեկն արդեն տասնվեց տարի հաշմանդամ է: Տունը, որտեղ մենք ապրում ենք, սելավից ամբողջովին վնասվել է: Խարխուլ վիճակից պատերը փուլ են եկել գլխներիս: Ես ի վիճակի չեմ վերանորոգել տունը՝ գոնե տարրական պայմաններ ապահովելու համար: Մեր սոցիալական վիճակի ծանրությունը պատկերացնելու համար խնդրում եմ նկարահանել: Դիմել եմ բոլոր պատկան մարմիններին, սակայն չեմ ստացել ոչ մի օժանդակություն: Խնդրում եմ ուղղորդել ՝ ու՞մ դիմել օգնության հարցով:

Անահիտ Ավետիսյան (50 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի՛ քաղաքացի, մարզպետարանը անմիջական օգնության հնարավորություն չունի: Այն բյուջետային հիմնարկ է: Դուք գրավոր պետք է դիմեք մարզպետարան, այնտեղ հարցը կենթարկվի մասնագիտական ուսումնասիրության եւ կուղարկվի ՀՀ կառավարություն: Կառավարությունում իրականացվում են նմանատիպ սոցիալական ծրագրեր: Կառավարությունը հարցը կվերցնի հաշվառման եւ, հնարավորության դեպքում, կօժանդակի:

Գեղարքունիքի մարզպետարան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Ինքնին հասկանալի է, որ մարզպետարանն անմիջապես չի կարող օգնել կարիքավոր կնոջը, սակայն կարծում ենք, որ ՏԻՄ մարմինները եւ հենց նույն մարզպետարանը ցանկության դեպքում կարող են գոնե ժամանակավորապես հրատապ կարգով օգնել մեզ դիմած քաղաքացուն, մինչեւ պատասխանում ներկայացված ճանապարհով հնարավոր կլինի խնդրին լուծում տալ:




Լրահոս