ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հուսով ենք եւ միանշանակ վստահ ենք, որ ոստիկաններն ամեն ինչ կանեն, լուրջ աշխատում են, անպայման արդյունք կլինի»:

Ֆելիքս Թոխյան News.am

Իհարկե, մեր ոստիկաններն անթերի եւ ամենակարող են, ու, ամենակարեւորը, խիստ համարձակ եւ գործունյա, ինչը բազմիցս «ապացուցվել» է հատկապես վերջին իրադարձությունների ժամանակ: Բավական է հիշել տրանսպորտի թանկացման հետ կապված ակցիաների ժամանակ ոստիկանների վախկոտ պահվածքը, կամ քաղաքի կենտրոնում տաքսու վարորդի սպանությունը, որի մեղավորն այդպես էլ չհայտնաբերվեց, չնայած որ տարածքում տեսախցիկներ են աշխատում: Այսքանից հետո ասել, որ ոստիկանները լուրջ աշխատում են, հավանաբար կարող են միայն համակարգի աշխատողները, օրինակ, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը, քանի որ այլ տարբերակ, երեւի, չունի էլ:




Լրահոս