ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՅԺՄ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՉԵՄՊԻՈՆ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հունահռոմեական ոճում հանդես եկող Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը (74 կգ քաշային կարգ), միմյանց ետեւից պարտության մատնելով ալժիրցի Աբդելկրիմ Ուակլիին՝ 7:0, սերբ Վիկտոր Նեմեսին՝ 3:1, մոլդովացի Պետրու Սեւչյուկին՝ 11:3, ռուսաստանցի Բեքհան Օզդոեւին՝ 8:4, եզրափակչում 3:0 չոր հաշվով առավելության հասավ նաեւ ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի նկատմամբ ու Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի ոսկին: Պայքարը գերազանց սկսեց ու գեղեցիկ ոճով տրամաբանական ավարտին հասցրեց 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը, կիսաեզրափակչում 7:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Էլման Մուխտարովին, վճռորոշ գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 7:0, հաղթեց նաեւ թուրք Բասար Էնեսին ու նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Իսկ մինչ այդ հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Արթուր Սուլեյմանովին՝ 4:1, ռումինացի Միհալ Միհուտին՝ 11:2 եւ ամերիկացի Հայդեն Դանիել Թումային՝ 8:6:

ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ
Երեկ Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական մրցախաղում ուժերը չափեց Ալբանիայի ընտրանու հետ եւ պարտվեց 0:2 հաշվով: Դա մրցակիցների միջեւ կայացած ընկերական առաջին հանդիպումն էր:
Իսկ պաշտոնական առաջին հանդիպումը կայացել է 1996թ. նոյեմբերի 9-ին՝ այդ նույն մարզադաշտում՝ 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում: 57-րդ րոպեին դաշտի տերերն առաջ են անցել հաշվի մեջ, եւ միայն հանդիպման վերջին րոպեին Հակոբ Տեր-Պետրոսյանը վերականգնել է հավասարակշռությունը: Պատասխան հանդիպումը կայացել է 1997թ. սեպտեմբերի 6-ին՝ «Հրազդան» մարզադաշտում, եւ ընտրական մրցաշարի 8-րդ տուրում մեր հավաքականը վերջապես անդրանիկ հաղթանակն է տոնել՝ 3։0 հաշվով հաղթելով ալբանացիներին: Աչքի են ընկել Հարություն Վարդանյանը, Էրիկ Ասադուրյանը եւ Գառնիկ Ավալյանը:

ՀԵՆՐԻԽԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Սոցիալական կայքերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողքին, ըստ օգտատերերի, «Բորուսիա» ակումբի նախագահի գեղեցկուհի դուստրն է: Քանի որ աղջիկը «ոչ ստանդարտ հայացքով է նայում» մեր Հենրիխին, ապա դրանից եզրակացրել են, որ աղջիկը սիրահարվել է հայ ֆուտբոլիստին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս