Գյումրիում կատաղած շունը ահաբեկում էր շենքի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի նկուղը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել շանը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս