ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՌԱԶԻՆՎՈՒՄ  Է
Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչեւ 130 կիլոմետրի: Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք ավելի հեռահար են, քան «սմերչները»: AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է: «ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով եւ բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունն իրազեկվում է պարբերաբար»,-ասել է նա: Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանը ՌԴ-ից ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն էր գնել, այդ թվում եւ` հայտնի «Սմերչ» հեռահար հրթիռային համալիր:

88-Ի ՍԵՐՈՒՆԴԸ
Նախկին «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրին: «Ասոցացման համաձայնագրին Հայաստանի միանալու հարցը ռուսների եւ նրանց տեղական լաքեյների ջանքերով նորից մտցվում է սխալ որոշումներ կայացնելու հայոց բազմադարյան, էն գլխից ձախողակ ուղեգծի մեջ: Այդ ուղեգծով ընթացքը հիմնվում է անասնական բնազդի՝ ՎԱԽ-ի թելադրած ԳՈՅԱՏԵՎՈՒԹՅԱՆ «ռազմավարության» վրա, որը բացառում է հայոց անկախ երկիր, ազատ ժողովուրդ եւ սեփական ազգային ու պետական շահեր ունենալու գաղափարը: ՎԱԽ-ի այս թելադրանքն էլ դարերով կանխորոշել է կայացված որոշումների կործանարար բնույթը: 88-ի սերունդը հայերի մեջ առաջին անգամ կարողացավ դեմ կանգնել այդ ձախողակ ուղեգծին եւ պատմական հաղթանակներ տանել: Այսօրվա սերունդի համար փորձություն է դառնում ճիշտ կողմնորոշման՝ սեփական շահերի թելադրանքով որոշում կայացնելու, այսինքն՝ ստորակարգ բնազդի թելադրանքից վերջնականապես հրաժարվելու հարցը»,-գրել է նա:

ԳԱՂՏՆԻ
ՀՀ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը, ինչի մասին դեռ մայիսին խոստացել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ հունիս-հուլիս ամիսներին կավարտվեն ռուսական կողմի հետ այդ ուղղությամբ բանակցությունները, եւ իրենք հստակ պատասխան կտան: «Ժողովուրդ»-ի հերթական հարցմանն ի պատասխան՝ էներգետիկայի նախարարությունից հերթական անգամ նույն պատասխանը տվեցին. «Հայաստան ներմուծվող գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցների շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են: Մանրամասների մասին կտեղեկացնենք ավարտից հետո»:




Լրահոս