Վրաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Հիդաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, փոխանցում է rukavkaz.ru-ն:

Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Վրաստանի պաշտպանության նախարարը հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակը: Թինա Հիդաշվիլին հույս է հայտնել, որ զինադադարը հնարավոր կլինի, և գործընթացը կվերադառնա բանակցությունների սեղանին: Նախարարի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում կայունությունը կարևոր է Վրաստանի համար, միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի իրավիճակի դեէսկալացիայի համար»,- ասվում է Վրաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ:




Լրահոս