Նորվեգիայում 15 ուղևորով ուղղաթիռ է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Eurocopter 225 ուղղաթիռը, որում նախնական տվյալներով՝ 15 մարդ է եղել, վթարի է ենթարկվել Նորվեգիայի հարավ-արևմտյան ափերի մոտ Բերգեն քաղաքում, փոխանցում է BBC-ն:

Տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ ուղղաթիռը կործանվել է ոչ մեծ կղզում: Ոստիկանությունում հայտնել են, որ ուղղաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է:

Դեպքի վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում 2 օդաչու և 13 ուղևոր է գտնվել: Ուղղաթիռը Բերգենից Հյուսիսային ծով էր ուղևորվում:




Լրահոս