Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 29-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող հացի փռում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող հացատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.51-ին, մարվել՝ 12.54-ին: 5 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:




Լրահոս