Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է հրապարակվում արժութային շուկայում ձևավորված դրամի միջին փոխարժեքը ՀՀ ԿԲ կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս է հրապարակվում արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը ՀՀ ԿԲ կողմից:

Մարիամ Առաքելյան (32 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար եւ ըստ ցանկության՝ կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հրապարակվում է՝ համաձայն նախորդ օրը արտարժութային շուկայում ձեւավորված միջին կշռված փոխարժեքների` ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հաշվարկվում է ԱՄՆ դոլար/այլ արժույթներ խաչաձեւ փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձեւավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարեվերջին արժութային շուկայում տեղի ունեցած տատանումներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության վրա, որի հետեւանքով հիմնական սպառման ապրանքների մեծ մասը զգալիորեն թանկացավ՝ սննդամթերքը` գրեթե 10%, դեղորայքը` 10-20%:




Լրահոս