ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների Պալատն ու Սենատը միաձայն ընդունել են ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին բանաձևը, փոխանցում է The Armenian Weekly-ն:

Ռոդ Այլենդը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և կառավարությանը ճանաչել Ցեղասպանության փաստը:

Ապրիլի 14-ին նահանգի ներկայացուցիչների Պալատի անդամներ Եկատերինա Ղազարյանն ու Ահարոն Ռեգունբերգը քննարկման են դրել բանաձևը, որը միաձայն ընդունվել է:

Մայիսի 4-ին հայտնի էր դարձել, որ Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:




Լրահոս