ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերերից է, «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց, թե այս օրերին գործարանը չի աշխատում: Սակայն նա հերքեց այն լուրերը, թե դա հետեւանք է ՊԵԿ-ի կողմից իրենց նկատմամբ լուրջ ճնշումների: Ըստ ԱԺ պատգամավորի՝ իրեն ճանաչողները գիտեն, որ որեւէ մեկը չի կարող ճնշում գործադրել: Ինչ վերաբերում է գործարանի չաշխատելուն, ապա Հակոբյանն ասաց. «Օրինակ՝ այս պահին եթե գաք գործարան, կտեսնեք, որ ամբողջ գործարանը կանգնած է: Իսկ պատճառն այն է, որ ջուր չկա, դրա համար կանգնած է: Ի՞նչ անեմ: Նախօրեին եւս այդ վիճակն էր: Այսինքն՝ նման խնդիրներ գործարանը շատ է ունենում: Պետք չէ դա վերցնել ու կապել չգիտեմ ում հետ»: Որոշ ժամանակ առաջ եւս այդ գործարանը խնդիրներ ուներ: Հակոբյանը դա այսպես մեկնաբանեց. «Պատճառը մեր ունեցած տեխնիկական խնդիրներն էին: Սարքավորում էր փչացել, դրա համար նման խնդիր կար»:




Լրահոս