ԿՔՆՆԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ էության, այն կարգավորում է լրատվական դաշտում ինչպես տպագիր մամուլի, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հեղինակային նյութերի «օգտագործման» կարգը: Հիշեցնենք, որ օրենքին միացել են մի շարք պատգամավորներ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտից: Իսկ հիմնական զեկուցողը լինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Այս հարցը քննարկվելու է առաջիկա քառօրյայում: Իսկ ԱԺ քառօրյան մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին:




Լրահոս